90-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանն ուներ էլեկտրաէներգիա արտադրող եւ արտահանող խոշոր երկիր դառնալու բոլոր հնարավորությունները: Սակայն ի՞նչ տեղի ունեցավ: Էներգետիկ հսկաների կառավարումը՝ ՀԷՑ, ԱԷԿ եւ այլն, հանձնվեցին ռուսական տարբեր ընկերություննների: Ռուսական կառավարիչներն այդ ձեռնարկությունները արդիականացնելու եւ զարգացնելու համար անցած 15-20 տարիների ընթացքում որեւէ լուրջ ներդրում չարեցին, եթե նույնիսկ արել են, ապա դրա արդյունքը սպառողը չի տեսել: Արդյունքում մենք այսօր ունենք հետամնաց ու քարանձավային էներգետիկ համակարգ, որը արտադրում է աշխարհի երեւի ամենաանորակ էլեկտրաէներգիան: Կարծում եմ, որ այսօր պետական օղակները պետք է ոչ թե իրար հերթ չտալով արդարացնեն էլեկտրաէներգիայի թանկացումն ու նպաստեն էներգետիկ ձեռնարկությունների անկուշտ կառավարիչների ախորժակը, այլ պետք է մտածեն, թե ինչպես այդ ձեռնարկությունները հետ վերադարձնեն պետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել