Երբ ենք Հայերս սովորելու սիրելու արվեստը: Ախր այդքան դժվար է Սիրել ու Հարգել: Ամբողջ օրը ականատես եմ ֆեյսբուքյան ցանցում ու ցանցից դուրս նախանձի ու թույնի. գարշանք ու վատաբանում... Հայե՛ր,  սիրեցեք միմյանց անկախ ձեր քաղաքական եվ սոցիալական վիճակից...  մի բուռ ազգ ենք մնացել իրար միս ենք ուտում... հերի՛ք է փորձեք վանել բոլոր տեսակի չարությունները...  Մի քիչ բարեսրտությամբ մոտենանք մեկս մյուսիս...   էսքան չարություն որտեղիցա կուտակվել: Նախ բոլորս Հայ ենք... նախ բոլորս Մարդ ենք...  եկեք ուղղակի բոլորս ամենից առաջ մարդ մնանք... Ես էլ բոլորի հետ գիտակցաբար փորձելու եմ վանեմ բոլոր վատ ու բացասական բարքերն ու տրամադրությունները... 
Խաղաղություն Հայ Ազգիս ու Աշխարհին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել