Զինադադարը մեծապես ԼՂՀ Զինված ուժերի կողմից Ադրբեջանին իր ռազմական նկրտումներից հրաժարվելու պարտադրանքի արդյունք էրHaynews.am-ը գրում է.
Հունիսի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը:
Ներկա է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նա իր ելույթում նաեւ նշել է.

«1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի համաձայնագիրը կասեցրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, պատերազմ, որը սպառնում էր աղետի վերածվել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այդ պատերազմն Արցախի ժողովրդին պարտադրվեց, երբ նա արդեն ինքնորոշվել եւ ձեռնամուխ էր եղել իր անկախ, ինքնիշխան պետականության կառուցմանը: Այսպիսին էր մեր հարեւանների պատասխանը ԼՂՀ ղեկավարության պատրաստակամությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերի ողջ համալիրը:

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում, բնականաբար, նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիվ մեկ հիմնախնդիրը դարձավ ինքնապաշտպանությունը եւ ժողովրդի անվտանգության ապահովումը: Այդ նպատակով երկրի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց առաջնահերթ մի շարք քայլեր: Այսպես, ԼՂՀ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Ինքնապաշտպանության ուժերի կոմիտե, ձեւավորվեց ինքնապաշտպանության ուժերի միասնական հրամանատարություն, ընթացք ստացան կամավորական ջոկատների միավորման աշխատանքները: Արդյունքում կասեցվեց ադրբեջանական բանակի առաջխաղացումը, վերացվեցին նրա մի շարք հիմնական կրակակետեր: Իսկ 1992թ. մայիսի 9-ին ազատագրվեց հայոց Շուշի քաղաքը, որով իրականում սկիզբ առավ ԼՂՀ-ում ազգային բանակաշինության նոր փուլը՝ ինքնապաշտպանական ջոկատներից անցում քաղաքական իշխանությանը ենթակա կանոնավոր բանակի:

Այս համատեքստում, ելնելով առաջացած ծանր ռազմաքաղաքական իրավիճակից, կապված ադրբեջանական բանակի 1992թ. ամառային լայնածավալ ռազմարշավի հետ, օգոստոսին ԼՂՀ ամբողջ տարածքում մտցվեց ռազմական դրություն, ստեղծվեց կառավարման հատուկ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե, որին լրիվությամբ փոխանցվեցին գործադիր իշխանության գործառույթները եւ մասամբ՝ օրենսդիր իշխանության լիազորությունները:

Ձեռնարկված այդ եւ այլ օպերատիվ միջոցների շնորհիվ հաջողվեց ոչ միայն կազմակերպել լիարժեք պաշտպանություն, այլեւ, հակահարձակման անցնելով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներին ետ շպրտել գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ ազատագրել այն տարածքները, որոնք ժամանակին կամայականորեն տարանջատվել էին պատմական Արցախից, հայաթափվել, իսկ պատերազմի ընթացքում վերածվել ադրբեջանական ռազմական հենակետերի:

Ադրբեջանական ղեկավարությունը, չնայած իր բանակի ջախջախիչ պարտություններին, այնուամենայնիվ, ընդհուպ մինչեւ 1994թ. գարունը, պատրանքներ էր փայփայում ռազմաճակատում արմատական բեկման հասնելու վերաբերյալ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել