Ոնց որ սկսվել է Իրաքի երեք մասի բաժանման օպերացիան` քրդեր, սունիներ ու շիաներ: Բաղդադը ոնց-որ սունիներին է հանձնվում: Մոսուլի շրջանը երևի կիսվում է քրդերի ու սունիների միջև: Կիրքուկը հանձնում են քրդերին: Այսպիսով հյուսիսային նավթային շրջանները կիսվում են սունիների ու քրդերի միջև: 1918-19թթ անգլիացիների ծրագիրը վերակենդանանում է: Շիաները ստանում են երկրի հարավային շրջանները: Առջևում Թուրքիայի քրդերի ճակատագրի հարցն է մնում առկախված: Սիրիան ևս բաժանվում է Լաթաքիայի ալեվիտների, սունիների ու քրդերի միջև: Հնարավոր է դրուզների ինքնավարություն: Գործընթացները արագանում են: Այս պրոցեսները իրենց ազդեցությունը կունենան Կովկասի հետագա վերաբաժանման վրա: Իրանի հարցը նույնպես կախված է այս վերաբաժանումներից: Հնարավոր է, որ Աֆղանստանը ևս երեք մասի բաժանվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել