Սիրիայում ԱՄՆ-ի բացած Պանդորայի արկղը էլ փակել չի լինում, ու հիմա ողջ այդ չարքը, որ սրիկա ամերիկացիները բերել ու թափել էին Սիրիայի գլխին, իրենց զենքերը շրջում է ԱՄՆ-ի տարածաշրջանային վասալների դեմ և դուրս է գալիս զուտ Սիրիայի հակամարտության սահմաններից:

Ինչպես գիտենք, ընդամենը հաշված օրերում Սիրիայում մարտնչող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման մարտիկները ոչ միայն կարողացան ներթափանցել Իրաքի տարածք, այլև գրավել են Իրաքի հյուսիսի ամենախոշոր ու հարուստ Մոսուլ և Քիրքուք քաղաքները:

Մոսուլից արդեն կես միլիոն մարդ է փախել՝ առավելապես շիաներ, քրդեր, եզդիներ ու հայեր, որովհետև այս խմբավորումը հայտնի իր արմատական սունիական ուղղվածությամբ ու անասնական դաժանությամբ:

Սակայն այսքանով էսկալացիան չի դադարել: Տեսնելով, որ Իրաքի կանոնավոր բանակը ոչ մի բան անել չի կարողանում, մարտի մեջ են պատրաստվում մտնել քրդական PKK-ի ուժերը, որոնք միանգամից հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել քրդերին, հայերին, արաբներին ու թուրքմեններին:

PKK-ն շատ լուրջ ու կոփված ուժ է, որն արդեն բազմամյա մարտական փորձ ունի: Սակայն այս ամենում նկատվում է Թուրքիայի դերը, որովհետև ամենից շատ թուրքերին էր ձեռք տալիս, որ Հյուսիսային Քուրդիստան կատարված այս ներխուժումը տեղ գտնի, ու քրդական խմբավորումները իրենց համար նոր թիրախ գտնեն: Մյուս կողմից, ակնհայտ էր, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմում հաղթում է Ասադը, իսկ նրա բանակը արդեն դարձել է գրեթե անպարտելի իսլամիստական խմբավորումների համար, դրա համար էլ իրենց մանկլավիկներին ուղղորդեցին դեպի նավթով հարուստ Հյուսիսային Քուրդիստան:

Սա առայժմ տեղավորվում է ԱՄՆ-ի՝ կառավարվող քաոս տարածելու քաղաքականության մեջ, քանի որ իրավիճակը դեռ չի դուրս եկել վերահսկողությունից, բայց եթե Իրաքն էլ պայթի այնպես, ինչպես Սիրիան, ապա դրան կհետևի ամբողջ Մերձավոր Արևելքի դետոնացիան, որը անկանխատեսելի հետևանքներով է հղի բոլորի, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի դաշնակիցների ու հենց ԱՄՆ-ի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել