Իրականում այնքան հեշտ է ընդդիմությանը քննադատելը՝ ոչ հարկային կուղարկեն վրադ, ոչ ոստիակնությունը այցի կգա քո տուն կամ աշխատավայր, ոչ ցանկացած պետական ապարատի հետ առնչվելիս կհանդիպի լրացուցիչ ապօրինությունների, ոչ կընկնես «ազատ մամուլի» մուտիլոֆկաների գիրկը, այլ պարզապես քո միջի եղածը կթափես ընդդիմադիրների վրա ու որոշ դեպքերում իշխանությունների կողմից կարող ես «պարգևատրում» էլ ստանաս, իսկ եթե իշխանությունների ապօրինությունները այնքան շատ են որ չի ստացվում միայն ընդդիմությանը քննադատել, ապա դա էլ ոչինչ՝ դու ամեն ինչ ասա իշխանությունների մասին, սակայն վերջում մի մոռացիր ասել, որ ընդդիմությունն էլ է նույնը և դրանով ամեն ինչ իր տեղը կգա և առավոտյան «բոնուսը» պատրաստ է:
Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին՝ ով ընդդիմության հետ որևէ առնչություն չունի, հայհոյելն է այժմ մոդայիկ դարձել ու դա էլ է քաջալերվում իշխանությունների կողմից: 
Ախր շատ սկզբունքային են այս իշխանություններն էլ «անկախ մամուլն» էլ, ֆեյսբուկավերլուծագանգերն էլ... 
Բա եթե այդքան սկզբունքային էիք, ինչու՞ Քոչարյանի իշխանավարության օրոք որևէ ձայն չէիք հանում երկրում տիրող իրավիճակի մասին՝ դեռ ավելին, հերթ էիք կանգնում, թե ով ավելի շատ նրան կծառայի, իսկ այժմ, երբ նա որևէ լծակ չունի ձեր վրա ազդելու հիշել եք նրա օրոք կատարված ապօրինությունները: Գոնե մեկ-մեկ էլ հիշեք, որ ձեր հովանավոր Սերժ Սարգսյանը և Տեր-Պետրոսյանի օրոք և Քոչարյանի օրոք, Հայաստանի վերջին մարդը չի եղել ու հլու-հնազանդ կատարել է նրանց հրամանները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել