Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժանանակ, ըստ կանոնակարգի՝ ժամանակի պատճառով չկարողացա հարցս ուղղել կառավարությանը, սակայն կփորձեմ այստեղ բարձրաձայնել իմ մտահոգությունը:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ վաղը մեր կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է տրամադրելու Սերբիայի Հանրապետությանը առանց որևէ հիմնավորման: Փաստորեն Հայաստանն այնքան է տնտեսապես զարգացել, որ կարող է իրեն թույլ տալ կառավարության պահուստային ֆոնդից նման գումար հատկացնել այլ պետության: Ցավալի է, որ հազարավոր մարդիկ դեղորայքի և սնվելու գումար չունեն մեր երկրում, գյուղացիները տոկոսների տակ են, ուսանողները իրենց ուսման վարձերը չեն կարողանում վճարել և դուրս են մնում կրթական համակարգից, իսկ մեր կառավարությունը փող է տալիս Սերբիային:
Կառավարությունից որևէ մեկը կարո՞ղ է այս հարցի հետ կապված տրամաբանական գոնե մեկ հիմնավորում տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել