Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում խուճապ է: Մարդիկ վախեցած լքում են տները և Հայաստանի հետ սահմանից հնարավորինս հեռու փախչում: Ռուսական Regnum գործակալությունը տեղեկացնում է, իբր մերոնք գյուղի վրա են հարձակվել: Իրականում, սակայն, դա մի քիչ չափազանցեցված տեղեկատվություն է: Նման հարձակում չի եղել: Բայց դիրքերը մերոնք առաջ են տարել: Ու հիմա Նախիջևանի կենտրոնական և ամենահոծ բնակեցված տարածքները սահմանում կանգնած մեր տղերքի աչքի առաջ են ամբողջությամբ: Պարզ է, որ մեր առաջխաղացումը պետք է այդպիսի խուճապ առաջացներ նրանց մոտ: Բայց ոչինչ, թող իմանան՝ իրենց սադրանքների գինը որն է:

Ավելի մանրամասն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել