ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերաբերյալ տեղ գտած մամուլի հրապարակումների հիման վրա: Բանն այն է, որ «Ազատություն»-ը հրապարակել էր Օսիպյանի եղբորորդու «քաջագործության» առիթով հարուցված քրեական գործի մասնակիցներից մեկի մոր հարցազրույցը, որտեղ վերջինս ասել էր, որ Օսիպյանը փորձել էր համոզել իրեն, որ իր որդին ողջ մեղքն իր վրա վերցնի՝ այդ կերպ ազատելով Օսիպյանի եղբորորդուն քրեական պատասխանատվությունից:

Չգիտեմ դեռ, թե ինչ եզրահանգում կանի նախաքննությունը, բայց բուն երևույթին դրական եմ վերաբերում, ու սա աննախադեպ բան է, երբ նման բարձրաստիճան ոստիկանի պաշտոնը անգամ չի խանգարում օրենքի ի կատար ածմանը: Սակայն լավատեսությունս զգուշավոր է, որովհետև կրկնում եմ՝ նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն եթե գործին արդեն ընթացք է տվել, ապա այն կարող է ունենալ միայն երեք հավանական եզրահանգում՝

- «Ազատություն»-ն ու վկան ճիշտ են, Օսիպյանը մեղավոր է, Օսիպյանի դեմ քրեական գործ է հարուցվում:

- Օսիպյանը մեղավոր չէ, նրան զրպարտել է վկան, «Ազատություն»-ն էլ հրապարակել է: Այդ ժամանակ գործ կարող են հարուցել այդ կնոջ հանդեպ:

- Օսիպյանը մեղավոր չէ, կինն էլ նման բան չի ասել, իսկ «Ազատություն»ը զրպարտություն է արել և ապատեղեկատվություն է տարածել:

Մնում է սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել