Երբ ԱԺ-ում էի աշխատում, նկատել էի, որ ԱԺ պատգամավորներից երեք հոգի իրավունք ունեին ԱԺ տարածք իրենց ավտոմեքենաներով մուտք գործելու:
Երկու գեներալներն էին և Մհեր Սեդրակյանը:
Գեներալների պարագայում, մի տեղ, կարելի էր ըմբռնումով մոտենալ: Տարիքով մարդ են, գեներալ, Արցախում այդքան վազել են թշնամու հետևից, Արցախից այդքան ապրանք են կրել-բերել: Ֆիզիկականներն էլ տեղը չի: Երկու մետր քայլում են, շունչները կտրվում է:
Իսկ Մհեր Սեդրակյանին ո՞ր արժանիքների, ո՞ր ծառայության կամ ո՞ր պարտքի դիմաց էր Հովիկ Աբրահամյանը թույլատրել ավտոմեքենայով մուտք գործել ԱԺ տարածք: Կարծես թե Մհեր Սեդրակյանը ֆիզիկական խնդիրներ էլ չունի, որ չի կարող Դեմիրճյան փողոցից ոտքով գալ:
Հետաքրքի՞ր է, Գալուստ Սահակյանն է՞լ է շարունակում թույլատրել նրան ավտոմեքենայով մտնել ԱԺ տարածք:
Ուզում եմ նշել նաև, որ ԱԺ տարածք ծառայողական մեքենաներով մուտք են գործում ԱԺ նախագահը՝ իր տեղակալներով, և այն պատգամավորները, ովքեր խմբակցության ղեկավար և հանձնաժողովի նախագահ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել