Տարիներ առաջ Sofi Mkheyanին բոլորը ներկայացնում էին որպես ԱԺ պատգամավոր Գագիկ Մխեյանի դուստր: Հիշում եմ, այն ժամանակ Սոֆին հայտարարեց, որ կգա մի օր, երբ ոչ թե իրեն կներկայացնեն որպես պատգամավորի դուստր, այլ իր հորը կներկայացնեն որպես երգչուհի Սոֆի Մխեյանի հայր: Նույնատիպ քննարկումների է ենթարկվում Angelina Gasparyanը, ում անընդհատ ներկայացնում են ոստիկանապետի դուստր, և նրա հաջողություններն անընդհատ կապում են հոր հետ: Վստահ եմ, որ Անգելինայի աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի արդյունքում մի գեղեցիկ օր էլ նա կհասնի այնպիսի ճանաչման և բարձունքի, երբ իրեն կճանաչեն որպես կայացած երգչուհի և չեն կապի իր հաջողությունները Վլադիմիր Գասպարյանի անվան հետ: Պրոֆեսիոնալ և աշխատասեր մարդը իր ճակատագիրն ինքն է կերտում և չի կարելի անընդհատ նրա հաջողություններում թիկունքներ ու հենարաններ փնտրել: Եթե դու իրականում տաղանդավոր չես, ապա ինչպիսի թիկունք էլ ունենաս` միևնույնն է, դա կլինի ժամանակավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել