Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրելու, ապա չարժե նրա գլխին բարոյականության մասին քարոզներ կարդալ: Նա ունի ինքնահաստատման խնդիր և մանկությունից մնացած թերարժեքության բարդույթներ: Եթե ուզում եք նրան օգնել, ապա ծանոթ հոգեբանի տեղ ասեք, այլ ոչ թե անարգանքի սյունին գամեք: Այս առումով նախկին նախարարը միակը չէ, շատերը մինչև այժմ թամբին են և առաջին իսկ հնարավորության դեպքում կկրկնեն այդ «սխրանքը»: Ուստի առաջարկում եմ լսարանին հրամցնել ոչ թե «բնապահպանության նախկին նախարարն ինքն իրեն պարգևատրել է» կարգի լուրերով, այլ գովազդել հոգեբանական ծառայության գրասենյակները: Միահամուռ ուժերով զարգացնելով հոգեբանների ինստիտուտը՝ զարկ կտանք կառավարման համակարգը մեղսունակ կադրերով համալրելու գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել