Պատկերացնո՞ւմ եք, Ուկրաինայի նորընտիր նախագահը վերջապես գլխի է ընկել, որ երկրի հարավ-արևելքում արդեն մի քանի ամիս շարունակ տևող զանգվածային սպանդում զոհվող խաղաղ բնակիչների թիվը կարելի է նվազեցնել, եթե մարդասիրական միջանցքներ բացելու համապատասխան որոշում ընդունեն: Իբր...

Մինչև էդ քաջարի խախոլները չէին զլանում ու գնդակոծում էին Սլավյանսկից ու Լուգանսկից դուրս եկող ավտոբուսները, որոնցով երեխաներին փորձում էին տեղափոխել ավելի ապահով վայր: Իսկ հիմա հայտարարել են, որ թույլ են տալիս, բայց դե խունտայի ստորությունները չափ ու սահման չունեն, և չի բացառվում, որ սա ուղղակի սադրանք է, և առաջիկայում տեղի կունենա փախստականների թափորի սպանդ, որի համար պատասխանատվությունը կբարդեն ապստամբների վրա, ինչպես փորձում էին անել ավիահարվածի ժամանակ:

Բացի դրանից, սա խոսում է նրա մասին, որ ի հեճուկս իր իսկ խոստումներին, Պառաշան ոչ թե պատրաստվում է խաղաղություն բերել երկրի հարավ-արևելք, այլ ավելի է ինտենսիվացնելու մարտական գործողությունները, ու ամեն ինչ դեռ առջևում է: Այս խմորը դեռ շատ է ջուր քաշելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել