Էս հայհոյախառը «զրույցների» ամբողջ աբսուրդն էն է, որ մենք սկսել ենք քննարկել, թե ում կարելի է հայհոյել, իսկ ում` ոչ: Սիրելիներս, հրապարակային հայհոյանքը (ֆեյսբուքը ես համարում եմ հրապարակային տարածք) փաստերի, բանավիճելու կուլըուրայի բացակայության, խոսքի ազատությունից ու բազմակարծությունից ոչինչ չհասկանալու և վերջապես, տարրական անդաստիարակության հետևանք է: Ինչ վերաբերում է Կոմանդոսի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արած երիտասարդին, ապա նա արել է այն, ինչ իրեն սովորեցրել են: Ավելի ճիշտ` ինչ որ նա տեսել և լսել է: Վաղուց արդեն հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա, որով մենք առաջնորդվում ենք: Դրա լավագույն դրսևորումը ՖԲ-ում տարածված հազարավոր կեղծ պրոֆիլներն են, ինչը որոշ մարդկանց հնարավորություն է տալիս լիաթոք հայհոյել: Եկեք սրա մասին մտածենք մի քիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել