10438927_797327696951970_5918310832373147097_n

 

Ո՞վ չի երազել Մոխրոտիկի ճակատագրի մասին, ով վերածվեց չքնաղ արքայադստեր: Կինոյի և նորաձևության աշխարհից մի շարք ներկայացուցիչների հաջողվել է կրկնել նրա ճակատագիրը: Այսօր Հարսանիք բլոգը իր ընթերցողներին որոշեց ներկայացնել հայտնիների, ովքեր սիրո դիմաց կես թագավորություն են  ստացել:  

Լետիսիա օրտիս Ռոկասոլանո

Հաղորդավարուհի Լետիսիան արքայադստեր կոչումը ստացել է, բառիս բուն իմաստով, իր գեղեցիկ աչքերի համար: Տաքսու վարորդի և բուժքրոջ ընտանիքում ծնված լրագրողուհին Իսպանիայի արքայազնի հետ ծանոթացել է մի ընթրիքի ժամանակ, և նրանք միանգամից սիրահարվել են իրար:

Летисия Ортис Рокасолано
Принцесса Астурийская Летисия и принц Фелипе
Принцесса Астурийская Летисия и принц Фелипе
Принцесса Астурийская Летисия и принц Фелипе

Քենդրա Սփիրս

Ամերիկացի գեղեցկուհի մոդելը, ով մեծացել է խիստ ազատ պայմաններում, կարողացել է գերել մահմեդական հարուստ արքայազն Ռահւմ ահա Խանի սիրտը: Թեև 25-ամյա մոդելը 17 տարի փոքր է իր ընտրյալից, բայց դա չի խանգարում նրանց ամուսնանալ և երջանիկ ապրել:

Кедра Спирс в рекламной кампании Escada
Принц Рахим Ага Хан и и принцесса Сальва Ага Хан
Принц Рахим Ага Хан и и принцесса Сальва Ага Хан

Ռիտա Հեյվորտ

Գեղեցկուհի դերասանուհին ժամանակին հպարտությամբ կրում էր իրանական արքայադստեր տիտղոսը: 1940-ականների հոլիվուդյան կինոաստղի և միլիոնատեր և արևելյան արքայազնի ամուսնությունը, որը դերասանուհի 3-րդ պաշտոնական ամուսնությունն էր, բուռն քննարկման թեմա էր այդ ժամանակների համար: Ծանոթությունից կես տարի անց նրանք ամուսնացան և դուստր ունեցան, սակայն երջանկությունը կարճ տևեց, և 2 տարի անց նրանք ամուսնալուծվեցին:

Рита Хейворт
Рита Хейворт и принц Али Хан
Рита Хейворт и принц Али Хан
Рита Хейворт и принц Али Хан с дочерью Ясмин фото

Գրեյս Քելլի

Հոլիվուդյան 2-րդ արքայադուստրը Գրեյս Քելլին է, ով իր արքայազն ամուսնուն հանդիպեց Կաննի կինոփառատոնի ժամանակ: Եվ հենց այդ օրն էլ նրան հաջողվեց գերել Մոնակոյի արքայադստեր սիրտը: Շքեղ հարսանիքից հետո Գրեյսի կյանքը ընթացավ լրիվ այլ հունով. մինչ այդ բուռն զարգացող կինոկարիերան թողնելով մի կողմ՝ Գրեյսը դարձավ արքայադուստր, ում պաշտում էին իր ժամանակակիցները:

Грейс Келли и князь Монако Ренье III фото
Свадьба Грейс Келли и князя Ренье III фото

Ուոլիս Սիմփսոն

Ուոլիս Սիմփսոնի և Վինձորյան դուքս Էդուարդի սիրավեպը XX դարի սկզբի սկանդալներից էր, քանի որ ամերիկացի բանկիրի դուստրը մինչև Բրիտանիայի ապագա իշխանի հետ հանդիպումը 2 անգամ ամուսնացած է եղել:  Երբ 1936-ին արդեն արքա Էդուրադը որոշեց ամուսնանալ նրա հետ, բողոքի ալիք բարձրացավ ոչ միայն արքայական ընտանիքում, այլ բրիտականական հասարակության մեջ:  Եվ նա հանուն սիրո հրաժարվեց գահից ու դարձավ դուքս:

Уоллис Симпсон и король Великобритании Эдуард III фото
Герцог и герцогиня Виндзорские фото
Герцог и герцогиня Виндзорские
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել