Զարուհի Փոստանջյանը վերադառնում է, ուստի կարելի է արդեն ակնկալել, որ ամռանը ականատես ենք լինելու ամերիկյան քաղտեխնոլոգիաներով տոգորված Զառայի նոր շոու-ծրագրերին ու սկանդալային և սադրիչ հայտարարություններին:

Ըստ էության՝ մի հատ նման հայտարարություն արդեն եղել է, երբ Զառան ուղղակիորեն քլնգել էր «Հրաշալի քառյակի» երկու հիմնական մասնակիցներին՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ անվանելով նրանց հանցավոր ռեժիմի մաս, բայց դե նորմալ է: Նորմալ է, որովհետև նախ այնպես չէ, որ Զառան այդքան էլ հեռու է իրականությունից, և նորմալ է նրա համար, որ «Ժառանգություն»-ում շունը տիրոջը չի ճանաչում, ու 7 հոգով 10 երգ են երգում:

Իսկ Զառան չհավատաք, որ հենց այնպես է ինչ-որ բաներ անելու: Հատկապես Ուկրաինայի ողբերգությունից հետո առաջիկա ժամանակներին Հայաստանում ակտիվանալու են արևմտամետ էլեմենտները, իսկ Զառան ոտով-ձեռով ամերիկյան ազդեցության գործակալ ա և այդպիսինն էր անգամ մինչև էս 5-ամսյա դասընթացները: Հիմա ինքը զարկ է տալու սկանդալային ու պոպուլիստական գործունեությանը, որպեսզի հնարավորինս ինքնուրույն քաղաքական միավոր դառնա ու ինքնուրույն կարողանա լուծել խնդիրներ, իսկ ավելի հաճախ՝ ստեղծել խնդիրներ այլոց համար:

Ասենք բարի գալուստ Զառային, պոպ կոռն գնենք ու հետևենք զարգացումներին: Ինչպես ասում են. Тhe show must go on!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել