Սա, եթե կուզեք, ժամանակակից Հայաստանին, հասարակության հոգեվիճակին, ընդհանուր մթնոլորտին շատ բնորոշ պատկեր է: Յուրօրինակ հուշարձան: 
Մարդիկ նախ դուռ են «բացել», գեղեցիկ, ապակեպատ, թափանցի՜կ: Հետո... փակել են այն, բայց ինչպե՜ս: Պատել են ներսի կողմից: 
Բացում ես դուռը, իսկ այնտեղ պատ է: Պարի՛սպ: Քաղաքացի-պաշտոնյա կամ բնակիչ-չինովնիկ հարաբերությունների գերխտացված արտացոլումն է սա, թերեւս: ,
Միաժամանակ մեր հասարակության մեջ քաղաքական ուժերի ու գործիչների շրջանում շատերը, երեւի թե, հենց նման պատկեր նկատի ունեն, երբ խոսում են թափանցիկության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել