Ֆրանսուա Օլանդը քննադատում է Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչներին. ՍպորտՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ օլիմպիական տրիբունաներում հազարավոր նստելատեղեր են ազատ մնացել մրցաշարի կազմկոմիտեի վատ աշխատանքի պատճառով: 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կազմակերպելու հավակնորդ երկրի ղեկավարը նշել է` եթե Ֆրանսիան լիներ Օլիմպիադան անցկացնող երկիրը, երբեք նման իրավիճակում չէր հայտնվի:

Օլանդի կարծիքով` Օլիմպիադայի կազմակերպիչներին ավելի շատ հետաքրքրել է ֆինանսական կողմը, քան մարզական հաջողությունը: 

«Խնդիրն այն է, որ Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչները բազմաթիվ նստելատեղեր են տրամադրել մարզական չինովնիկներին և լրագրողներին:

Ֆրանսիայում մենք չենք խոսում գումարի մասին. մտածում ենք ոսկու մասին»: 

Ֆրանսիայի նախագահը, ով Լոնդոն է ժամանել երկրի օլիմպիական մարզիկներին երկրպագելու նպատակով, հայտնել է, որ Ֆրանսիան կարող է ընդունել 2024 թվականի Օլիմպիադան:

Այ եթե Օլիմպիադայի մամլո խոսնակը լիներ ԲՀկ-ական Տիգրան Ուրիխանյանը, կասեր, յա այ Օլանդ բա դո՞ւ ինչ ես արել, բա չես ամաչում քննադատում ես: «Քննադատելու փոխարեն լավ կլիներ ոչ թե Ֆրանսիայում նստեիր, այլ Անգլիայում զբաղվեիր Օլիմպիադայի կազմակերպիչներին օգնելով»,-կասեր Ուրիխանյանը: Ինչպես նաև կհավելեր, որ եթե Ծառուկյանը զբաղվեր կազմակերպմամբ նույնիսկ հեռավոր Աֆրկյաից կշտապեին խաղերը դիտելու և տրիբունաներում անգամ ասեղ գցելու տեղ չէր մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել