Ես, ինչպես և ցանկացած` նույնիսկ օրինակելի վարորդ, երբեմն, ինչ-ինչ հարգելի ու անհարգելի պատճառներով անում եմ խախտումներ... ո՞վ չի անում...
Սակայն ես ինձ համարում եմ պարտաճանաչ տուգանք մուծող` չնայած դրանց անբացատրելի «խստությանը»...
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես արդեն (դեռ) երկրորդ զանգն եմ ստանում ԴԱՀԿ-ից (հարկադիրից), և տեղեկանում, որ իմ գործն արդեն իրենք են քննում մեկ տարի շարունակ տուգանքները չվճարելու պատճառով, որն էլ ուղեկցվում է բանկային հաշիվների կալանքով, տույժ ու տուգանքներով և այլն...
Եթե ես, լինելով Հայաստանի քաղաքացի և վերջապես մարդ արարած, մեկ տարի առաջ ուշացրել կամ չեմ մուծել խախտումս, որովհետև, օր., եղել եմ բուժման մեջ և վատառողջ լինելով ուշադիր չեմ եղել, երկրից դուրս եմ եղել, կորցրել եմ տուգանքի թուղթը և չեմ նկատել, դժբախտության մեջ եմ եղել և այդ պահին ուղղակի գումար չեմ ունեցել (և վերջապես մարդ եմ, ստացվել ա...), արդյո՞ք ես պետք է այդ ամենի մասին տեղեկանամ ուղիղ մեկ տարի անց, երբ արդեն սովորական տուգանքի չափը բազմապատկվել կամ եռապատկվել է: 
Արդյո՞ք չկա օրենք, ըստ որի քաղաքացուն պետք է ամեն ամիս զգուշացնել, որպեսզի նա մուծի իր տուգանքները, որովհետև հնարավոր է, որ նա դրանց մասին տեղյակ չէ:
Արդյոք «չեստնի՞» է մեկ տարի շարունակ ամեն ամիս մարդուն տուգանել իրենից գաղտնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել