Միայն այսպես կարելի է բնորոշել ադրբեջանցիների հերթական հակահայ հիստերիան: Պարզվում է՝ գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախօրյակին, որը պետք տեղի ունենա Բաքվում, կազմակերպիչները նամակով դիմել են Բելառուսի թիմին, որպեսզի նրանք հանդես չգան Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սուսերով պար» ստեղծագործության ներքո: Դե, Բատկայի հայրենակիցներն էլ, բնականաբար, բավարարել են ազերի-եղբայրների խնդրանքը: Սա ոչ այլ ինչ, եթե ոչ կատարյալ անմեղսունակություն դժվար է որակել, որը վկայում է մեր հարևանների ծայրաստիճան խաթարված ազգային հոգեկերտվածքի մասին…. Ցավոք, այս դրսևրումներն ամենուր են, և դժվար է ասել, թե որոնք են այն սահմանները, որոնցից այն կողմ նրանց «կրեաԾիվը» դուրս չի գա: Այս համատեքստում բնավ անսպասելի չի լինի, որ ազերները, ասենք, ուսումնասիրեն բելառուս մարզուհիների ֆեյսբուքյան էջերն և այնտեղ գտնելով «յան» վերջավորությամբ ընկերներ, չթողնեն նրանց Բաքու մեկնել կամ տոհմածառերում գտնեն ինչ-որ մեկի տատիկի մորաքրոջը, որն ունեցել է հայ ամուսին և այս սերիայից այլ մառազմատիկ դեպքեր ու դիպվածներ:
Պակաս տարօրինակ չէ այս պատմության մեջ բելառուսների պահվածքը, որոնք սիրահոժար համաձայնել են փոխել երաժշտությունը… Այսինքն՝ նրանք, ըստ էության, թույլ են տալիս խառնվել իրենց թիմի ներքին գործերին, և որոշեն, թե ինչ երաժշտության տակ պետք է հանդես գան, գուցե վաղն էլ պարտադրեն մարզաշապիկների գույները կամ՝ ինչ պետք է պատկերված լինի դրանց վրա, և նմանօրինակ այլ` միայն ադրբեջանցիների վառ երևակայությանը հայտնի տաբուներ:
Ինչ խոսք, մենք դեռ երկար «կվայելենք» մեր հարևանների հակահայ, հայատյաց քարոզչության բացառիկ «գոհարները»: Դրանք, անշուշտ, դեռ կունենան մարդկային երևակայության մեջ չտեղավորվող, բանականության սահմաններից դուրս նոր դրսևրումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել