7  Ֆեյջոա


Այս օվալաձև միրգը կանաչ բարակ կեղև ունի ու հատիկավոր փափուկ միջուկ: Ֆեյջոան հարուստ է C վիտամինով, ինչպես նաև B վիտամինով, և հատկապես համեղ է եփված վիճակում: Ֆեյջոան չափազանց դիմացկուն է և սենյակային ջերմաստիճանի տակ կարող է մի քանի օր պահպանվել: Այնուամենայնիվ, ցանկալի է, որ հում վիճակում այն ուտվի քաղելուց անմիջապես հետո, քանի որ մնալով, այն դառնանում է:

 6  Տամարիլյո


Տամարիլյոն վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Ձվաձև այս պտղի չափերը 4-10սմ է: Դրանց գույնը կարող է լինել դեղինից ու նարնջագույնից մինչև կարմիր ու նույնիսկ մինչև մանուշակագույն: Կարմիր մրգերն ավելի թթու են, մինչդեռ դեղինն ու նարնջագույնը՝ ավելի քաղցր: Այս միրգը չափազանց հարուստ է վիտամիններով ու երկաթով, սակայն ցածր կալորիականություն ունի` յուրաքանչյուր պտղում 40կկալ:  

 5  Կակտուս կամ փշոտ տանձ


Այս միրգն աճում է կակտուսի վրա: Պտուղները վառ գունավորում ունեն, քաղցր են ու ձմերուկի հոտ ունեն: Այն մեծ քանակությամբ սև կորիզներ ունի: Փշոտ տանձը չափազանց օգտակար է օրգանիզմի համար` լինելով հարուստ մանրաթելերով, վիտամին C-ով ու կալիումով: Քաղելուց հետո այս միրգը սառնարանում կարելի է պահել մինչև մեկ շաբաթ:

 4  Լուկումա


Լուկուման առողջարար է իմունային համակարգի համար: Այն իր մեջ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր ու հակաօքսիդանտներ ունի: Շատերը մրգի փոշին համի համար ավելացնում են խմորեղենի, պաղպաղակի ու այլ քաղցրավենիքի մեջ: Այն հատկապես օգտակար է շաքարախտով հիվանդ մարդկանց համար, քանի որ թույլ չի տալիս արյան մեջ բարձրանալ շաքարը:

 3  Վիշապի միրգ


Վիշապի միրգը հայտնի է նաև որպես պիտայա: Այս մրգից կարելի է գտնել Ասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: Ամերիկաներում այս միրգն ավելի թթու է, Ասիայում՝ ավելի քաղցր: Պիտայան առողջարար է իմունային համակարգի ու մարսողության համար: Միրգը հայտնի է նաև արյան մեջ գլյուկոզայի նվազեցման իր ունակությամբ, ինչը առողջարար է երկրորդ տիպի շաքարախտի հիվանդների համար:

 2  Նոնի


Կար ժամանակ, որ Նոնին շուկայում մեծ պահանջարկ ուներ իր առողջարար հատկությունների շնորհիվ: Այս մրգի պահանջարկը շատ մեծ է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում ու Հարավային Ասիայի այլ երկրներում: Նոնին հարուստ է մանրաթելերով, վիտամին A-ով, երկաթով ու կալցիումով: Այս միրգը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ պատրաստած, նույնիսկ համեմված աղով: Օգտագործվում է նաև դրա հյութը:

 1  Ռամբուտան


Այս տարօրինակ տեսքով միրգն ասես մորթով պատված ելակ լինի: Ռամբուտան հարուստ է սպիտակուցներով, ճարպերով, երկաթով, կալցիումով, ածխաջրերով, վիտամին C-ով ու ֆոսֆորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել