Քաղաքից դուրս չեկած՝ մայրաքաղաք ուղևորվող տրանսպորտը կանգնեց ճանփորդի կողքին։ Ճամփորդը գեղեցկադեմ, երեսունին մոտ կին էր։ Լսվեց բարյացկամ հարցը.
-Ու՞ր ես գնըմ։
-Երև...
-Էրէվա՞ն։
-Հա, Էրէվան եմ գնըմ։
-Աթոռով ա։
-Չէ, ուզում չեմ։

Տրանսպորտը երկու մետր առաջ անցավ։ Ու լսվեց վարորդի պոռթկումը.
-Պահ, ջանդամը գաս։ Սաղ երգիրն աթոռակռիվ ա, սա համոզ չի աթոռին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել