Անդո քեռի«Դիարբեքիրում մտնում ենք քանդված եկեղեցու բակ: Մեզ մոտենում է` ձեռքում կնոջ նկարը: «Մայրս է` Զորը»: Եղբորս` Կարապետի հետ էինք նրան խնամում: Հիվանդ էր: Նա էլ մահացավ, եղբայրս էլ:

Ես այս հողերի երեխեա եմ: Միայնակ եմ մնացել: Ճակատագիրն իմ դեմքը փոխել է»,-այսպես է պատմում Անդո քեռու հետ իր հանդիպման մասին հայտնի թուրք վերլուծաբան Հասան Ջեմալը:

Ջեմալը հանդիպել է Անդո քեռուն դեռ 2001 թվականին: Նրան հասած տեղեկություններով` Անդո պապն էլ այլևս չկա: Եվս մեկ հայկական ընտանիք է հավիտյան կտրվում իր արմատներից, իր մայր հայրենիքից:

Թուրք վերլուծաբանը որոշել է վերհիշել իրենց այս հանդիպումը:

1934 թվականին ծնված Անդո քեռին շատ ավելի ծեր էր երևում: «Բոլորը գնացել են, հող են դարձել, ես մնացել եմ»: Իսկ ձեռքին սև-սպիտակ նկարն է:

«Ակօսում» կարդացի, որ նա այլևս չկա, Դիարբեքիրի վերջին հայը չկա, Անդո քեռին չկա:

Նշեմ, որ հոդվածագիրը` Հասան Ջամալը, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է: Նա ճանաչել է իր պապու գործած ծանրագույն մեղքերը, ծաղիկ դրել Ծիծեռնակաբերդում, ներողություն խնդրել հայերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել