Mediamall.am-ը գրում է.

Երեկ հեղինակավոր "Forbes" ամսագիրը հայտարարել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց անունները: Այդ ցանկում են քաղաքական գործիչներ, դերասաններ, երգիչներ: Լավագույն տասնյակում հայտնվել են քաղաքական գործիչները: Առաջին տեղում է Անգելա Մերկելը, իսկ Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման 6-րդ և 8-րդ տեղերում են: Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտնվել է 14-րդ հորիզոնականում:

Հեռուստատեսության բնագավառում ամենաբարձր վարձատրվող աստղը` Սոֆյա Վերգարան, 32-րդ տեղում է: Ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին զբաղեցրել է 50-րդ տեղը: Լավագույն 100-յակում են երգչուհիներ Շակիրան և Լեդի Գագան, դիզայներներԴիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Միուչչա Պրադան և Տորի Բյորչը, ինչպես նաև սուպերմոդել Ժիզել Բունդհենը:

340x464_1_0ddfb2ca5fd11307c7ac19634ea779e0@730x1000_0xd42ee42a_8273683261401348633 340x464_1_8c59fb1ce1843fe86e6f7059198126f4@730x1000_0xd42ee42a_12359054361401348592

11 22690x1036_1_c772d958ac1e1479309c927d2f6c4411@700x1052_0xd42ee42a_10712743501401348519

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել