darchinyan-laredo680Footsport.am-ը գրում է.

Հանրահայտ բռնցքամարտիկ  Վախտանգ (Վիկ) Դարչինյանը մայիսի 31-ին  չինական Մակաոյում մրցամարտ կանցկացնի WBA տարբերակով  կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ճամայկացի Նիկոլաս Ուոլսթերսի հետ։ Վիկը նշել է, որ հավատարիմ է մնալու իր մարտավարությանը և ձգտելու է մրցակցին հաղթել ժամկետից շուտ. «Դիտել եմ Ուոլթերսի մենամարտերը: Նա շատ փորձառու է, բայց ես ավելի ուժեղ եմ: Չեմպիոնական  իմ 8 տիտղոսները նվաճել եմ` հաղթելով  նոկաուտով: Չեմ կարծում, որ  շաբաթ օրը մարտավարությունս կփոխեմ:: Հուսով եմ, որ կհաղթեմ նրան և կրկին Դոների հետ մենամարտելու հնարավորություն կստանամ»,- ասել է Դարչինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել