Եթե Հայաստանը դիմում է, որ անդամակցի ՄՄ-ին, ինչո՞ւ են պայման դնում, որ ստորագրենք կամ համաձայնենք, որ մեր հետ չի մտնում նաև ԼՂՀ-ը։ Վտանգ չե՞ք տեսնում այդ ամենում։ Դե եթե դա նորմալ է, ապա կարելի է առաջարկել այլ պայմաններ էլ՝ չեն մտնում ՀՀ-ի հետ միասին ՄՄ նաև ՉԺԿ-ն, ԱՄՆ-ը, սփյուռքահայությունը, Մարս մոլորակը, նեյտրալ ջրերը, քամին, Մերլին Մոնրոն և այլն։ Ինչու՞ չէ։

Ի՞նչն է վատը.
Վատը այն է, որ ՀՀ-ն ներկայացնողի կոկորդը չորացել էր և ոչ մի բառ հրապարակային չասվեց դրա դեմ՝ ցուցադրելով անկարողությունը։ Ես երկու վարկած եմ առաջ քաշում.
1. Իրեն են քցում, մեզ էլ հետը, և «չպայմանավորված» գործընթացներ են տեղի ունենում՝ առաջ տանում։
2. Ինքն էլ իրենց հետ մեզ են քցում, հենց սեպտեմբերի 3-ից սկսած գործընթացները, որոնք մեր հետ պայմանավորված չի եղել առհասարակ։

Դուր չի՞ գալիս.
Ջհանդամը մտցնեն ՄՄ։ Մթամ ազգովի խնդրում էինք, որ մտցնեն, մի հատ էլ դմբուզ են խաղացնում։ Զոռով բռնակցում են, իսկ հիմա համոզում ենք, թե չէ՝ պետք է մտցնե՞ք։ Այ քեզ ֆեդարաստություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել