Աստանայում այսօր տեղի ունեցածը ոչ թե ղազախ Նազարբաեւվի անձնական կարծիքն ու ակնարկն է Սերժ Սարգսյանին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք` սա ռուս-թյուրքական միություն հանդիսացող ու «Եվրասիական» կամ «մաքսային» մականուններ ունեցող քաղաքական դաշինքի մահացու ու խայտառակ վերջնագիրն է աշխարհի հայությանը: Վերջնագիր, քանի որ մեզ պարզ ռուսերենով պահանջ է ներկայացվել հրաժարվել Արցախից: Մահացու, քանի որ հրաժարվելով Արցախից, Հայաստանը ոչնչանալու է որպես պետություն: Քաղաքական, քանի որ նման վերջնագրերը թյուրքալեզու դաշնակիցները կարող են ներկայացնել միմիայն իրենց ռուս դաշնակցի իմացությամբ ու համաձայնությամբ: Խայտառակ, քանի որ երբեք նորագույն պատմության մեջ, սկասած 1918 թ. Բաթումի բանակցություններից, հայերին չեին նվաստացրել այդքան ակնայտ, անխնա ու ցուցադրաբար: Եւ մենք արժանացել ենք դրան չարիքի, բռնության, ստի ու ստրկության հանդեպ մեր հանդուրժողությամբ ու վախով: Մեզ տրված է մեկ ամիս: Նախախնամությունն ու հայոց աստվածները դասավորեցին այնպես, որ ազգին մեր այս ապտակը հասնի հենց Անկախության տոնի մյուս օրը: Սա նշան է: Եթե մենք դեռեւս ազգ ենք, այլ ոչ ստրուկների ամբոխ, եթե մենք հայ ենք, այլ ոչ թե մորթի տեղը վազոխ ոչխարների հոտ, եթե մենք դեռ ունենք արժանապատվություն ու հպարտություն` ՀԱՅԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ` ՄԻԱՑԵՔ ԵՒ ՄԵՐԺԵՔ ԱՄՈԹԱԼԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ: 
Սթափվեք, ազգակիցներ Մոսկվայից, Դամասկոսից ու Լոս Անջելեսից, որ դեռեւս հավատում եք ռուսների կողմից մեզ «փրկելու» փուչ երաշխիքներին: Կրեմլը լռում է եւ իր ուզածը թյուրքալեզու ղազախների ձեռքով է անում: Եթե կուլ տանք այս կուտը` կուլ կգնանք ու երկրորդ ցեղասպանություն կապրեն առաջինի հարյուրամյակին: Սերժ Սարգսյանը պետք է հասկանա` ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՈՐԵւԷ ԹԻԶ ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ: Ով որ հայ է իրեն զգում` զինվոր է դառնալու: Մենք կեսմիլոնանոց բանակ ենք կազմելու, մենք պարտիզանական պայքար ենք սկսելու, հողը այրվելու է դավաճանների ոտքերի տակ: Ոչ մի ԱԱԾ կամ այլ գործակալ, ոչ մի ոստիկան այլեւս թող չխաբնվի թե նա «հրաման» է կատարելու: Դավաճանության դեպքում բոլոր կատարողները դավաճան համարվելու: ԲՈԼՈՐԸ: Սա պատերազմ է հայ ազգի ու պետականություն դեմ ու մենք իրավունք չունենք պարտվելու: ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Մեկ ամիս է տրված մեզ, հայեր: Ժամանակը գնաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել