Անիմաստ աժիոտաժ է սկսվել Նազարբաևի՝ Ալիևի ուղերձը կարդալուց հետո, որում ասվում էր, որ Հայաստանը Մաքսային միություն պետք է մտնի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով, այն սահմաններով, որով անդամակցել է ԱՀԿ-ին: Ու ի՞նչ: Ինչո՞ւմն է ձեր տարակուսանքը: Ալիևը հեծանի՞վ է հայտնագործել, թե նորություն է ասել: Մի հիմար ադրբեջանցի քարը գցեց փոսը, 10 խելոք հայ չկարողացան հանել: Բա, բնականաբար, պետք է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցի: Բա ի՞նչ էիք կարծում: Որ ի սրտե էլ ուզեք, իրավական տեսանկյունից չի կարող Արցախը Հայաստանի կազմում մտնի ՄՄ: Ամբողջ աշխարհով գոռում եք, որ ԼՂՀ-ն ինքնորոշվել է, նա առանձին պետություն է, և ինքն է որոշում իր հետագա անելիքը, բայց մյուս պարագայում առիթը բաց չեք թողնում զգացմունքային վերաբերվելու: 
Հարգելիներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ինչպես արդեն անունն ասում է), ինքնորոշված, բայց չճանաչված հանրապետություն է: Այնտեղ անցկացվել է միմիայն ինքնորոշվելու հանրաքվե, ոչ թե ՀՀ-ին միանալու, ինչպես Ղրիմում էր:
Մենք ամբողջ աշխարհին ուզում ենք ապացուցել, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, իսկ դուք առիթը բաց չեք թողնում այդ ամենը մեկ րոպեում ջուրը գցելու:
Հ.Գ. Բա էս մտահոգ մասսան ո՞ւր էր, երբ Հայաստանը այդ սահմաններով անդամակցում էր ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին և շատ ու շատ այլ կազմակերպությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել