Այսօր ես և մեր խմբակցության մի շարք պատգամավորներ գրել ենք դիմում կուտակային պարտադիր հետագա պահումներից խուսափելու համար:
Սա այս ամիսների մեր պայքարի տրամաբանական շարունակությունն է, բայց ոչ ավարտը։ Ես կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն դիմում գրելու ցանկություն, բայց հանդիպում են իրենց ղեկավարության ճնշումներին, կապ հաստատել ինձ հետ:
Ես պատրաստ եմ բարձրաձայնել Ձեր նկատմամբ կիրառած ճնշումների մասին և Ձեզ հետ միասին պայքարել անարդարության դեմ, քանի որ ոչ ոք՝ այդ թվում Ձեր ղեկավարները, իրավունք չունենի խախտելու կամ սահմանափակելու օրենքով Ձեզ տրված իրավունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել