Չգիտես թե ինչու, շատերը զարմանում են, երբ հանրապետականները քաղաքացիների հանդեպ ուժ են կիրառում և մնում են անպատիժ: Ավելին, ոմանք տարօրինակ ակնկալիքներ ունեն, որ անօրինականություններ անողները պետք է պատժվեն: 
Այս իշխանությունը ձևավորվել է հենց անօրինականության հիմունքներով և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու միջոցով: Նման դեպքերը պատժելու դեպքում ռեժիմը մնալու է առանց «քաղաքական» հենարանի: Պատահական չի, որ ռեժիմի հիմքը հանդիսացող կուսակցությունների կարգախոսը «ուժն է ծնում իրավունքը»-ն է: Այս «ուժի» խորհրդանիշը հիմա Սուրեն Խաչատրյանն է: Ոչ ոք չպետք է կասկածի, որ այդ կարգախոսը կասկածի տակ է դրվում և դրա համար Գորիսի «ընտրությունները» պետք է բոլորի համար դաս ծառայեն և որ իշխանության մուտքը Մելիք Ադամյան փողոցում է գտնվում:
Եթե ուշադիր վերլուծեք, ապա կտեսնեք, որ հանրապետականների մեծ մասը այդ փիլիսոփայության կրողներն են, անգամ հանրապետականների այն հատվածը, որը մինչ կուսակցական դառնելը համարվում էին «դոդիկներ», հիմա ամեն մի առիթով ցանկանում են ցուցադրել իրենց «նոր» արժեքային համակարգը: Բռնությունը հանրապետականների համար համակարգային բնույթ է կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել