Աշխատանքը բացառիկ դեր ունի մարդու կազմավորման ու զարգացման գործում:Այն հանդիսանում է մարդու ինքնազարգացման,նյութական և հոգեվոր պահանջմունքները բավարարելու կարևորագույն միջոցներից մեկը:ՀՀ Սահամանրության 32-րդ հոդվածով ամրագրված է,որ յուրաքնչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն: Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի,ինչպես նաև անվտանգության ու հիգիենիայի պահանջները բավարարող աշխատանքային պայամանների իրավունք: 
Այսօր աշխատանքային հարաբերությունները կարգավորվում է ՀՀ Աշխտանքային օրենսգրքով,որտեղ և տրված են այն խաղի կանոնները,որին պետք է ենթարկվեն և աշխատողը և գործատուն:
Աշխատողների իրվունքների պաշտպանությունը Հայաստանում կարևորագույն սոցիալական խնդիրներից է հանդիսանում,քանի որ երկրի սոցիալ-տնտեսկան իրավիճակով և գործազրկության մեծ ծավալներով պայմանավորված` աշխատողները հանդիսանում են խոցելի սոցիալական խավ,ովքեր հաճախ աշխատանքը չկորցնելու համար ստիպված են լինում համակերպվել իրենց իրավուքների ոտնահարմանը :Այս տեսանկյունից կարևոր է,որ աշխատողները տեղեկացված լինեն իրենց իրավունքների պաշտպանության ուղիների և դրանց գործնական կիրառության մասին:
Այսօր մեր հասարակության,հատկապես երիտասարդների համար,հարցերի հարց է աշխատանք փնտրելու և գտնելու խնդիրը,հատկապես ,եթե աշխատանք է փնտրում նորավարտ երիտասարդն,ով չունի աշխատանքային փորձ: Փորձում են , իհարկե դիմել ծանոթ բարեկամներին,զանգահարել հայտարարություններով, գրանցվել աշխատանքի տեղավորման գործակալություններում կամ, իվերջո, անձամբ թակել կազմակերպությունների դռները: Այսքանից հետո մնում է միայն համբերությամբ սպասել,որ հայաստանյան աշխատաշուկայում իրենց համար էլ տեղ գտնվի:
‘’Հուսալի աշխտանք բարձր աշխատավարձ’’ նման կամ նմանատիպ այլ կարգախոսով Հայաստանի ամբողջ տարածքում այսօր գործում են տասնյակ աշխատաքնի տեղավորման գործակալություններ:Մեզանից յուրաքանչյուրը,եթե ոչ օգտվել ,ապա գոնե լսել է դրանց մասին: Լրացվում է անձնական տվյալներով թերթիկ,թողնում գործակալությունում և սպասում,մինչև նախըտրած ոլորտում թափուր աշխատատեղ կգտնվի: Թվում է` գործընթացն առավել քան պարզ է,բայց այստեղ էլ կան անակնկալներ: Օրինակ` մի շարք գործակալություններում անձնական թերթիկ ‘’բացելու’’ համար նախապես վճարվում է 500-ից մինչև 3000 դրամ:Մյուսներում էլ տվյալների գրանցումը անվճար է, իսկ վճարումը կատարվում է այն ժամանակ,երբ պոտենցիալ գործատու է գտնվում (ով հաճախ գործատուլ չի էլ դառնում): Մասնավոր գործակալություների հետ կապված գլխավոր վտանգը խաբեութուններն են: ԶԼՄ-ից տեղեկացվում է գործակալության կողմից տրված հեքիաթային հայտարարություններ, վճարվում <<հեքիաթային գործատուի>> հասցեն ստանալու համար,իսկ վերջում պարզվում է,որ գործատուին բոլորովին այլ աշխատանք է անհրաժեշտ:
Այնուամենայնիվ իրատեսությունը թողնելով մի կողմ և գնահատողական դատողություն կատարելով,այսօր աշխատանք ունենալու և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, քաղաքացիներց առաջնահերթ պահաջվում է աշխատանքային փորձ, ակտիվություն, և լրացուցիչ գիտելիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել