Օդանավակայանում էի. դիմավորում էինք Հալեպի ինքնաթիռը՝ մտածելով կարիքավորներին աջակցել։ Մարդ կար նաև մի իրավաբանական գրասենյակից, որ պատրաստ էին անվճար օգնել, Սփյուռքնախի ներկայացուցիչներ, «մազապուրծ եղած փախստականների» ակնկալող լրագրողներ և դաշնակցականներ, որոնցից մեկը գինովցած էր ու անընդհատ փորձում էր սկանդալ հրահրել Սփյուռքնախի աշխատողների հետ. բողոքում էր տոմսերի գներից (արդարացիորեն), բայց և այն բանից, որ Սիրիայում 10կգ նարինջը $1 արժի, իսկ Հայաստանում 1 կիլոն՝ $2։ Կես ժամանոց այս տրագիկոմեդիայի արդյունքում այդպես էլ չգտնվեց օգնության կարիք ունեցող գեթ մեկ մարդ։ Ժամանողները լրագրողներին հակասական բաներ էին ասում. ոմանք՝ որ Սիրիայում ամեն ինչ նորմալ է։ Այնքան գովեցին, որ մի լրագրող ցանկություն հայտնեց մեկնել Սիրիա, մյուսներն էլ պատմում էին, որ հաց չկա, ջուր չկա, լույս չկա։ Շատ հետաքրքիր է, թե վաղը ինչպես սա կներկայացնեն «Ազատությունը», «Սլաքը», ԱՐ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել