«Պատասխանատվությունը կրելու են բուժհիմնարկների ղեկավարները». Առողջապահության նախարարHaynews.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Դրանց մի զգալի մասը վերաբերում էր Գյումրիում բժշկական ծառայությունների տեղաբաշխման սկզբունքների, առկա խնդիրների վերլուծության հիման առողջացման ծրագրի մշակմանը։ Նախարարին զեկուցվեց, որ աշխատանքային խումբն աշխատում է և առողջացման ծրագիրը կներկայացնի մեկ ամիս հետո։ 

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ օրախնդիր է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումը։ 

«Բուժհիմնարկների վերելակների առկայությունից ու սարքին վիճակից սկսած մինչև անհրաժեշտ մասնագետներով ու նյութատեխնիկական ապահովվածություն, մինչև շտապբուժօգնության կազմակերպում, նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ծառայությունների անսխալ կազմակերպում։ Այն ամենն, ինչով պայմանավորված է հիվանդի կյանքին ու անվտանգությանը` խստագույնս վերահսկվելու է։ Իսկ պատասխանատվությունը կրելու են բուժհիմնարկների ղեկավարները»,-ասաց նախարարը։ 

Այս ենթատեքստում կարևորելով նաև մասնագետներով ապահովվածությունը` նախարարը մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարներին երկու շաբաթ ժամանակ տվեց ներկայացնելու, թե մարզային բժշկական կազմակերպությունները նյութատեխնիկական և կադրային ինչ հագեցվածություն և ինչ կարիքներ ունեն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել