image

ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ ԽՍՀՄ Ներքին  գործերի նախարարության ղեկավարության հեռագրի   համաձայն  19/04/1991 կարգադրվեցշրջանի պարետին   ռազմական   եւ  արտակարգ  դրության  շտաբին,  որ  շտապ   զորքերը դուրսբերեն  Խանլարի   շրջանի  Գետաշեն   գյուղից,   չնայած   այն   բանին,  որ  Հայաբնակ   Գետաշեն   ու  Մարտունաշեն   գյուղերի    հայ   բնակիչները   հատուկհեռագրով   դիմել  էին   ԽՍՀՄ   նախագահ` Գորբաչովին   եւ ԽՍՀՄ    ՆԳՆ  ղեկավարներին   որպեսզի   ՆԳՆ   զորքերի   անցակետերը    հսկվեն   ռուս զինվորների   կողմից,   այնուամենայնիվ   ԽՍՀՄ   զորքերի   դուրս   բերելուցամիջապես   հետո   Ադրբեջանի Ազգային   ճակատի ղեկավարները եւ  իշխանությունները   հնարավորությունը   բացչեն   թողնում   եւ   ամբողջ    ուժերով    գրոհում   են   Հայակական   բնակավայրերի    վրա: Ազերիները  ամիջապես   անջատում   են   գյուղերի   հոսանքամատակարումը   հեռախոսայինկապը,   ՆԳՆ-ի   կողմից   արգելվում   է   հայկական   ուղղաթիռների   թռիչքները; Հայկական   գյուղերը   հայտնվում   են   պաշարման   մեջ, Ադրբեջանցիները  անօրինական   զինված   խմբավորումների   զինաթափման    եւ   « անվտանգության   գոտի »   ստեղծելու   անվան   տակսկսում   են   « էթնիկ  զտումների »    միջոցառումները,   ուժի    ճանապարհով   լուծելու   ղարաբաղյանհակամարտությունը:   Խորհրդային   ղեկավարության   կողմից`   Ապրիլ   30/ 04/1991   Գետաշեն    է    ուղարկվում    Բաքվի   ՆԳՆ   գնդի   եւ   ԽՍՀՄ հրամանատարության   տակ    գտնվող    4- րդ    բանակի    23 -րդ    դիվիզիայիզինվորների    զորամիավորումներ:    Մանրակրկիտ    մշակվել   էր  « ԿՈԼՑՈ »օպերացինա,   որը    իբր    ներկայացվում   էր   որպես   «անօրինական   զինյալ խմբավորումների    հայտնաբերում եւ ոչնչացում » Միեւնույն   ժամանակադրբեջանական   հարեւան   գյուղերից   հրոսակների   եւ   զինյալների   խմբերը ամբողջովին   շրջափակում   են   հայկական   գյուղերըու   սկսում   սեղմել  օղակը,զրահապատ   տեխնիկայի   աջակցությամբ   անցնել   հարձակման, միակհնարավորին   ուժերը,   որոնք   դիմակայում   էին   այդ   հսկա   ուժերին, դա  տեղի    ինքնապաշտպանական    ջոկատներն   էին,   որոնց   միջոցները   գրեթեսպառվել   էին:   1991 թվականի   Ապրիլին 30-ին Գետաշենից  ու   Մարտունաշենիցհասնող   վերջին   ռադիոուղերձները    ողբերգական  էր

« SOS! SOS! SOS! Մենք` Գետաշենի եւ   Մարտունաշենի   բնակիչները   երկուգյուղերի    հայերեն Աղաչում   ենք  փրկել… Խորհրդային   բանակը ոչնչացնում    էխորհրդային քաղաքացիների: SOS! SOS! SOS! Мы, жители   двух   армянских   сел — Геташен и Мартунашен – умоляем спасти нас. Советская армия уничтожает советских граждан. Стреляют с земли и воздуха, из пушек и автоматов. Нас давят танками. Азербайджанский ОМОН захватывает в заложники наших детей, женщин и стариков. Наши дома грабят, поджигают. Мы не в силах охотничьими ружьями противостоять армии. Люди мира, помогите! SOS! SOS! SOS! » 30 апреля, 1991 года. Այդ թվումՀայաստանի սահմանամերձ գոտում դրությունը եւս շիկացած էր, Գետաշենըշրջապատված էր Ադրբեջանական ու ռուսական զորքերի կողմից, ինքնապաշտպանական ուժերը հազիվ դիմակայում էին ազերիների հաճախակիկրկնվող գրոհներին: Գետաշենցիները ահազանգում են օգնություն աղերսում:
Հ.Հ ղեկավարությանը քանի որ իր ձեռքի տակ չուներ ռազմական կանոնավոր զորք եւ Հայաստանի միակ զինված կազմավորումը հանդիսանում էր ՀՀ « ՀատուկԳունդը » ուստի որոշվում է Գնդի անձնակազմի աջակցությամբ լուծելգետաշենցիներին « օգնություն » օպերացիան: Գնդի հրամանատարությունըորոշում է մարտական մեկ ջոկատ ուղարկել քսան հոգանոց մի խումբ (Մահապարտների ) ուղղարկել պաշարված գետաշենցիներին օգնության:Ամիջապես Գնդում սկսվում է կամավորների հավաքագրումը, հանձնարությունըիրենից ներկայացնում էր շատ բարդ առաջադրանք, որտեղից այլեւս հետադարձիճանապարհ չկար, այսինքն առաջադրանքը կայանում էր նրանում, որ քսանհոգանոց խումբը պետք է հասներ Վարդենիսի սահմանային գիծը, ճեղքելովադրբեջանական Քելբաջարի սահմանային պաշտպանությունը եւ մտնելովՔելբաջարի տարածք, շրջանցելով ադրբեջանական տասներկու գյուղերը, աննկատհասներ Խանլարի շրջան, պաշարված Գետաշեն եւ օգներ նրանց: Սակայն այն հարցմնում էր անհայտ, թե արդյոք կհաջողվե՞ր ջոկատին անցնել աննկատ սահմանային գիծը եւ թափանցել Գետաշեն, որը շրջապատված էր մեծաքանակ ԽՍՀՄ զորքերով ու Ադրբեջանական օմոնականներով: Այսինքն հարցը կայանում էր միայն նրանում,որ իշխանությունները զոհաբերելով փոքրիկ ջոկատը, կարող էին բարոյապեսբարձրացնել հուսալքված Գետաշենցիների մարտական ոգին: ՊաշարվածԳետաշենցիները հասկանալով, որ Հայաստանից իրենց օգնության շտապող ջոկատըշուտով տեղ կհասնեն, այդ փաստը կարող էր հույս ներշնչել հուսալքվածպաշարվածներին, որոնք մինչեւ վերջ կարող էին պայքարել դիմավորելու եկողջոկատին, սակայն նրանք չգիտեին որ այդ օգնություն շտապող ջոկատը կազմված է ընդամենը քսան հոգուց, որոնք անգամ հակատանկային միջոցներ չունեին իրենց ձեռքի տակ: Գնդում կամավորագրված տղաները հասկանում էին այդ բարդառաջադրանքի լրջությունը, սակայն պատրաստ էին կյանքի գնով կատարելառաջադրանքը, ողջ գնդի անձնակազմներից միայն երկու վաշտերից ընտրվեցինտասական Մահապարտներ: Ադպիսով կամավորագրված Մահապարտների մեջէր` « Գարեգին   Նժդեհի » վաշտից` ԱՓՈ Սամվել   Արամի  Աբրարահամյանը, որը այդ խմբի հրամանատարն էր, խմբում էր նաեւ ՍամվելԹովմասի  Սմբուլյան, 3. Վարդան  Հակոբի   Հովհաննիսյանը, 4. ԱրթուրՀենզելի   Կոխլիկյանը,  5. Երվանդ   Միսակի  Աժդահարյանը, 6. Արթուր  Բախշիկի   Ամիրխանյան, « Հրեշտակ » 7. Սմբատ   Հակոբի   Ասլանյան, 8.Հարություն    Լուլաշի   Միքաելյան,    9. Ալբերտ  Գուրգենի  Հարությունյանը    10.   Հենրիկ   Գեւորգի   Աբաջյան « Արցախի » վաշտից`որը   Հատուկ Գնդի 6-րդ վաշտն    էր    կամավորագրվել   էին   եւս   տասՄահապարտներ իրենց հրամանատար` Ջանիկ    Սահակյանի  գլխավորությամբ, ( « Արցախի »   վաշտից   1.    Ջանիկ   Գրիգորի   Սահակյան, 2. Ալբերտ    Բենիկի    Ստեփանյան,   3.   Գրիգոր   Լենդրուշի   Գրիգորյանզոհվել   է    1992 թ,    4.  Լովա    Բենիկի    Հակոբյան,   5.   Վարդան  Կոլիայի    Հարությունյան,   6.   Բորիա    Խաչատուրի    Մեջլումյան ,   7.Ռուբեն   Դարիջանի    Քոչարյան,    8.   Արամ   Վլադիմիրի    Առաքելյանզոհվել    է,    9.   Կառլեն    Հակոբի   Դարբինյան,   10.   Սաշա    Յակովի Աբգարյան  ):   Ստեղծվում   է   Մահապարտների   մի խումբ, որն էլ պետք էիրագործել այդ օպերացիան, նրանք պետք է իրագործեին աներեւակայելի միառաջադրանք: Առաջադրանքը, որը դրված էր նրանց առջեւ դա մահվանճանապարհ էր, որտեղից վերադարձը բացառվում էր, նրանք գնում էին մահվան: Դա գիտեին եւ մեկնողները եւ Ճանապարհ դնողները: Չանդրադառնալովմանրամասնություններին միայն կասեմ այն որ, Մահապարտներին ճանապահելուցառաջ   մահախոսական    ելույթով հանդես եկավ Գնդի  հրամանատար`Գնդապետ   Սերգեյ   Առաքելյանը նա հուզված էր: Հրամանատարը կանգնել էրմեկնող տղաների առջեւ կարծես թաղման արարողության էր եկել, նա հուզված էրկարողացավ միայն արձակել վերջին հրամանը « Հրամայում   եմ   կենդանի վերադառնալ » նրա աչքերից գլորվեցին արցունքները: Գնդի հրամանատարի հետլացում էր նաեւ ողջ Գունդը: Գնդի հրամանատարը ու նրա տեղակալ` փոխ-գնդապետ Վաչագան    Չիբուխչյանը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին խմբի տղաներին: Բոլորը գիտեին, որ   Ջոկատը գնում է առանց վերադարձ, կամավորգրելով իրենց մահվան դատավճիռը, տղաները գնացին ընդառաջ մահվանգիտակցելով, որ կատարելու են իրենց հայրենասիրական պարտքը: Ջոկատի տղաները որոշել էին, որ զոհերի դեպքում ընկերները ստիպված զոհված ընկերոջըգլխատելով պետք է նրա    անդամահատված գլուխը հասցնեին Հայաստան իրենց հարազատներին: Շատ դաժան է հնչում, այնուամենայնիվ դա իրակնություն էր ուփաստ: Մահապարտների խումբը հենց Վարդենիսի սահմանային գծին հասնելով ՀՀՆերքին գործերի նախարարի տեղակալ` Աշոտ   Մանուչարյանի հրամանիհամաձայն ամիջապես ստանակով մեկ այլ հրամանը, ուղարկվում է Շամշադինիշրջան, որտեղ այդ ընթացքում թեժ մարտեր էին ընթանում: Այդպիսով փոխ-նախարար Մանուչարյանը հրաժարվում է այդ « Խենթ »   եւ անիմաստգործողությունից: Մահապարտների խումբը ստանալով նոր առաջադրանքամիջապես հասնում են Շամշադինի    շրջան` մարտական գործողություններիվայր` Հյուսիս Արեւելյան տարածաշրջանի Պաշտպանության Համակարգողխորհուրդի տրամադրության տակ: Խորհրդի ղեկավարը հանդիսանում էր ԳեւորգԲաղդասարյանը, որը այդ ժամանակ Հ.Հ Գերագույն Խորհուրդի պատգամավոր էրու հանդիսանում էր Գերագույն Խորհուրդի Պաշտպանության եւ Ներքին ԳործերիՀանձնաժողովի քարտուղար: Մահապարտների խումբը հենց այդ կորդինացիոն  շտաբի   հրամանով ստանում է նոր առաջադրանք:  Մահապարտների  ջոկատի  տղաներին փոքրիկ խմբերով տեղաբաշխվում  են սահմանային ճակատիերկանքով` Մովսեսում, Ներքին-Կարմրաղբյուրում, Պառավաքարում եւ այլգյուղում:   Ներքին-Կարմրաղբյուր գյուղում մի քան օր տեւած մարտերից հետո ողջխումբը նորից միավորվում է Պառավաքար գյուղում « Հատուկ Գնդի» մյուսվաշտերի հետ միասին, սակայն ահազանգ է ստացվում, որ Սովետական ( Սպեցնազը ) Հատուկ պատժիչ զորքերը ստանալով Մոսկվայի Կրեմլյանղեկավարների հրամանը փնտրում էին անօրինական զինված խմբավորումներին: Մի քանի զինված ջոկատներ փոխ-գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանիգլխավորությամբ միավորվում են Պառավաքարում այնուհետևհրամանատարությունը, գյուղի ղեկավարների հետ որոշում են չվտանգել զինվածջոկատների անվտանգությունը, եւ զինված տղաներին թաքցնել գյուղացիներըտներում: Խորհրդային զորքերը իմանալով, որ Պառավաքարում զինված ջոկատ էպատսպարվում, որոշում են շրջապատել գյուղը ու սկսել խուզարկումը, սակայն ջոկատի հրամանատարությունը չցանկանալով վտանգել գյուղացիներիճակատագիրը, որոշում է ամիջապես զինված ջոկատները հեռացնելՊառավաքարից: Միավորելով « Հատուկ Գնդի » մի քանի ջոկատներ, շարասյունկազմած Գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ   որոշում են ամենգնով, նույնիսկ ճակատային մարտով հասնել Երեւան, որտեղ Ռուսականդեսանտայիններին դժվար կլիներ հայտնաբերել զինված խմբերին: Բարեհաջողջոկատները հասնում են Երեւան միայն մեկ վիրավորով: Այդ քսան հոգանոց ջոկատը հանդիսանում էր Արցախյան Պատերազմի առաջին Մահապարտների ջոկատը, սակայն չգիտես թե ումն է ձեռնատու, որ փորձում են այս պատմական փաստը անտեսել, ու փոխարենը հայտարարել Վազգեն Սարգսյանի կողմից հնչեցրած կոչը, որը եղել է 1992 թվականի 500 հեգանոց Մահապարտներ խմբեր կազմելու առիթով: Այդ խմբի տղաներից ոչ մեկ չի ստացել պետական պարգեւատրում կամ որեւե այլ խրախուսանք: Իմ կողմից 20/04/2011 թվականինուղարկված նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մնաց անպատասխան մինչեւ առ այսօր: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարները չեն ցանկանում լսել առաջինՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ մասին: Կրկին հիշեցնում եմ, որ Մահապարտների ջոկատը ստեղծվել է 1/05/1991: Հետագայում 1992 թ Շահումյանի եւ Արծվաշենի դավաճանության ապացուցեց, որ ՀՀ պաշտպանության որոշ բարձրաստիճան պաշտոնյանների համար սովորական բան է, աննպատակ զոհաբերել մեր նվիրյալ եւ հայրենասեր տղաններին, փոխարենը իրենց վերագրելով, նրանց անձնազոհությունն ու արյունով ձեռք բերված հաղթանակները:


Վ. Հովհաննիսյան

24/05/2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել