Զարմանում եմ, թե ինչպես կարող է Րաֆֆի Հովհաննիսյանի նման մարդը և գործիչը (չքաղաքականացնել) ունենալ Հովսեփ Խուրշուդյանի նման մամուլի խոսնակ կամ թեկուզ կուսակից: Դեռ չեմ տեսել այդ մարդու հեղինակությամբ մի գրառում կամ հայտարարություն, որը լինի հօգուտ «Ժառանգության», ընդհակառակը՝ հայտարարելով. «Ես հպարտ չեմ, որ հայ եմ», բազմաթիվ մարդկանց տանում է այն համոզման, որ ինչ-որ բան էստեղ էն չի: Հասկանում եմ՝ այս կուսակցությունը արևմտյան կողմնորոշում ունի, ու դա շատ լավ է, մեզ այլընտրանք է պետք, իսկ Րաֆֆին այն գործիչն է, որը կարող է լինել այլընտրանք ռուսական կոմնորոշմանը, բայց իրոք, Հովսեփ Խուրշուդյանը «Ժառանգությունից» գոնե մեկի հետ համաձայնեցնո՞ւմ է իր հայտարարությունները... «Ես հպարտ չեմ, որ հայ եմ...», հպարտ չես, գնա այս երկրից, ապրիր Զիմբաբվեում... Դժգոհ կարող ես լինել երկրից, ժողովրդի վիճակից, հպարտ չլինել, որ ունես ՀՀԿ-ի նման իշխանություն, բայց եթե քո ժողովրդի համար դժվար պահին պիտակավորում ես նրան, ուրեմն դու գործիչ չես, դու կոնկրետ պատվեր ես կատարում (և հաստատ ոչ Րաֆֆիի) և շատ անհաջող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել