ԱՄՆ-ից փորձեր են ձեռնարկվում Սոչիում օլիմպիական խաղերի անցկացումը վարկաբեկելու ուղղությամբ. ՊուտինՌուսաստանը վերստին Ադրբեջանին զինում է: Շուտով նրան կփոխանցվի TOC 1-A (Բուրատինո) ծանր հրետանային 6 կայանք՝ 220մմ, մինչև 6 կմ հեռահարությամբ, մինչև 40 հեկտար ոչնչացման ուժով, ընդ որում՝ դրա ոչնչացման ուժը հիմնականում ճնշումով է: Այդ սպառազինությունը, հնարավոր է, մի օր օգտագործվի նրա ռազմավարական դաշնակցի դեմ: Այդ դեպքում ստեղծվում է պարադոքսալ վիճակ. մի կողմից պոտենցիալ թշնամուն զենք վաճառել, մյուս կողմից էլ ՀԱՊԿ կանոնադրությամբ միջոցներ ձեռք առնել ագրեսիայի դեմ: Մոսկվան բիզնեսը կրկին վեր է դասում ռազմավարական դաշնակցությունից, և, բնականաբար, ՀԱՊԿ-ն վերածում ֆորմալ կառույցի, որը նման քայլերի պատճառով երբեք չի կարող ՆԱՏՕ-ին հակակշռել: Դաշինքի ինստիտուցիոնալ ամրությունը հիմնվում է վստահության վրա, որը ստեղծում է գաղափարական հենք, երբ անդամ-պետություններն իրենց ազգային անվտանգության կոնցեպցիան կառուցում են այդ հենքի վրա: Միայն օրենսդրական և տեխնիկական հիմքով՝ առանց արժեհամակարգային կոմպոնենտի, ցանկացած դաշինք կամ կառույց վերածվում է մտքերի փոխանակման ակումբի: Նմանօրինակ բիզնես-պլաներով Մոսկվան երբեք չի կարող գլոբալ տարածությունում վերահսկողական լուրջ ծրագրար մշակել և իրականացնել, գեոստրատեգիական նշանակության քաղաքականություն վարել, քանի որ գեոստրատեգիան ենթադրում է ոչ թե առևտրային, այլ դաշնակցային հարաբերություն, իսկ դաշնակցությունը վերահսկողության տարածման լավագույն պատվարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել