Նա կարդալ սովորեց 16 ամսեկան հասակնում: Կարդում էր շատ ու հաճախ:
Երեք տարեկան հասակում կարդում էր թերթեր և օգտվում բացատրական բառարաններից՝ որոշ բառերի բացատրությունը հասկանալու համար: Յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր Աստվածաշունչը: Գիրքը կարդալուց հետո, այն հակառակ կողմով շրջում էր գրադարակի մեջ, որպեսզի այլևս չվերադառան դրան:
Նա ծնվել էր անհամաչափ մեծ գլխով, գանգուղեղային ճողվածքով, որը ծոծորակի վրա էր և բեյսբոլի գնդակի չափ: Նա ծնվել էր վնասված ուղեղիկով (мозжечка) և բնական արատով, որը արտահայտված էր ուղեղի աջ և ձախ կիսագնդերը միացնող մարմնի բացակայությամբ:
Վունդերկինդին կոչում էին Կիմ Պիկ, նա հիշում էր իր կարդացած ինֆորմացիայի 98%-ը, ինչի համար էլ ստացավ «Կիմ-պյուտեր» մականունը:
Նա դարձավ Դասթին Հոֆֆմանի մարմնավորած հերոսի նախատիպը՝ «Անձրևի մարդը» ֆիլմում (1988 թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել