Զարմանում եմ ինչքան կարելի է ցինիկ լինել ու Ուկրաինայի դժբախտության վրա հրճվել...Սա անում են ՀՀ քաղաքացիներ կոչվածները, ովքեր նարկոմաններից առավել վատ թմբիրի տակ են ու չեն հասկանում, որ մենք ուկրաիանցիներից ահավոր վիճակում ենք...Պարզապես նրանք ավելի շուտ դուրս էկան կոմայից, մենք դեռ դիմանում ենք, բայց դիմանում ենք՝ արնաքամ լինելով, դիմանում ենք՝ չհասկանալով կամ չզգալով, որ Կրեմլ կոչվող վամպիրը պարանոցներից կախված մեր վերքից արյուն է ծծում....

Ուկրաինան այսօր մենակ է, մենակ է իր ընտրության մեջ, նրա հետ չեն ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ ԱՄՆ-ն, Ուկրաինային սատարում են աշխարհի շատ քաղաքացիներ՝ ֆեյսբուքով, հարցազրույցներով, զորակցող ակցիաներով, բայց միջազգային հանրությունը Ուկրաինային թողեց վամպիրի հետ մեն-մենակ....

Այսօր Ուկրայինայում նախագահական ընտրություններ են...Վստահ եմ, որ էսօր էլ զոհեր են լինելու....Բայց հույս կա հրեշից ազատվելու, ու ես ուրախ եմ, քանի որ այս ազգը, ի հեճուկս Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի պայքարել է ու վաստակել է հրեշից հեռու ապրելու իրավունքը...

Ձեզ անփորձանք ու ճիշտ ընտրություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել