2014թ.-ի Եվրոպայի օրերը Հայաստանում ավարտվեցին, սակայն Եվրոպա-Հայաստան հեռանկարային համագործակցությունը դեռ նոր է սկսվում: Դեռ նոր են սկսվելու շուրջ 20 տարբեր ոլորտների աջակցությանն և խորհրդատվական աշխատանքները, որ ԵՄ-ն խոստացավ իրականացնել Հայաստանում:Առանձնահատուկ ուզում եմ առանձնացնել անցած տարվա 100 դրամների տրասպորտային հեղափոխությունից մինչև ԵՄ տրանսպորտային բարեփոխումների համաձայնություն: Անձամբ իմ աշխատանքից ես գոհ եմ, մնում է նույն կերպ շարունակել և ավելի խորացնել և ամրացնել ԵՄ-Հայաստան համագործակցությունը: Այս պահին դեռ դեմ չեմ ԵՄ-«կառավարություն» համագործակցությանը, բայց ամեն վայրկյան կարող եմ միտքս փոխել, այնպես որ գլուխներդ կախեք և անցեք բարեխիղճ աշխատանքի: Դուք գիտեք, որ եթե ես մի բան իսկապես ցանկացա, կանեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել