Եթե ուշադիր լինեք, այս արտահայտությունը (սերունդը փչանում է) օգտագործել են բոլոր ժամանակներում: Եթե այսօր սովետական դաստիարակություն ստացած սերունդը թերահավատորեն է մոտենում ներկայիս սերնդին, ապա պետք է հիշեցնեմ, որ նրանց էլ քննադատել են նրանց ավագ սերնդի ներկայացուցիչները: Ի՞նչ է ստացվում, որ գնալով սերունդը վատանու՞մ է: Ամենևին ոչ: Ուղղակի փոխվում են, ադապտացվում են տվյալ ժամանակաշրջանի չգրված օրենքներին:

Եթե այսօրվա երիտասարդությանը համեմատենք ավագ սերնդի հետ (ես չեմ քննադատում ու վատաբանում, ուղղակի համեմատական կարգով անցնում եմ), ապա այսօր երիտասարդությունը ազատատենչ է, այսօր երիտասարդությունը իրոք մի քանի անգամ ավելի ձգտող է, նրա հույսը իր սեփական ուժն է: Եվ իհարկե համաձայնեք՝ այսօրվա երիտասարդությունը պայքարող է:

Ես չեմ մեղադրում մեր ավագ սերնդին, նրանք էլ իրենց ժամանակի օրենքներով են շարժվել: Բայց փնովել ներկայիս սերնդին, ուղղակի անիմաստ է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել