Սերժ Սարգսյանը այսօր (24.05.2014) հայտարարել է, որ «բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»», ավելացնելով` «համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է. մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք»:

Հումորի զգացումը մի կողմ թողնենք. ո՞րն էր նման հայտարարության իրական նպատակը՝
1. Փչացնել այդ կարգախոսը օգտագործողներին.
2. Հանրությանը ցույց տալ, թե իբր իշխանությունը, և հատկապես ինքը ամբողջովին թքած ունեն կազմակերպվող ցույցերի վրա, ու որ այդ ցույցերը ընդամենը Հայաստանի ժողովրդավար երկիր լինելու «ապացույցն» են:

Հ.Գ. Ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների 80%-ը դեմ է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին, բայց, միևնույնն է, դա գործելու է: Եթե իշխանությունը ամեն ինչ անում է, որ քաղաքացին իրեն «երկրի տերը» զգա, բա այդ ո՞նց է պատահում, որ «երկրի տերը» մի բան է ցանկանում, իսկ նրան լրիվ այլ բան է պարտադրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել