Մեզ գրեթե բոլոր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները թալանում են, իսկ եկեղեցին ոչ մի կերպ չի արձագանքում…
Լավ, ինչքա՞ն կարելի է հույսներս դնել Աստծո վրա, որ մի օր մեր ֆինանսական վիճակը կարող է լավանալ…
Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու գրեթե ամբողջ աշխարհում եկեղեցին անտարբեր չի մնում, երբ իր հավատացյալները տուժում են երկրում առկա կոռուպցիոն երևույթներից, իսկ մեզ մոտ եկեղեցին համառ լռում է՝ չնայած տեսնում է, որ համատարած աղքատությունից ազգի տեսակն է սկսել փոխվել, չնայած տեսնում է, որ իր հավատացյալները որոշ կոռումպացված էլեմենտների ձեռքում, բառի բուն իմաստով, մղձավանջի մեջ են հայտնվել և անճարությունից լքում են երկիրը: 
Միգուցե ժամանա՞կն է եկել, որպեսզի մեր եկեղեցականները ուսումնասիրեն իրենց կոլեգաների պահվածքը այլ երկրներում, օրինակ՝ Իտալիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայրերի, որոնք բացահայտ պատերազմ են հայտարարել մաֆիոզներին: Եվ երևի հենց դա է պատճառը, որ սիցիլիական դոները անկեղծանալու պահին ասում են, որ կարաբիներների հետ կարելի է լեզու գտնել, իսկ եկեղեցականի հետ՝ ոչ, նա կարող է այնպիսի աղմուկ բարձրացնել, որ տակից դուրս չես գա…:
Իսկ ինչ են անում մեր եկեղեցականները այդ ուղղությամբ, կարելի է ասել՝ միանգամայն անտարբեր են, նրանց թվում է, որ թալանչիների դեմ պայքարը դա զուտ իշխանությունների առաքելությունն է՝ մոռանալով, որ կոռումպացվածների դեմ պայքարը դա մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է…

Մեզ առավոտից իրիկուն մեր պետական չինովնիկների գերակշիռ մասը թալանում է, իսկ մենք իրար մխիթարում ենք՝ ասելով. «Շատ մի մտածի Աստված մեծ է, լավ է լինելու …», ասում ենք ու ուրախանում՝ ակնկալելով, որ մի օր կգա, և մեզ այլևս չեն թալանի: Սակայն տարիները գլորվում-գնում են, իսկ մեզ շարունակում են թալանել ու թալանել: 
Հ.Գ. Իսկ ամենամղձավանջայինը այն է՝ որոշ դեպքերում իրենցից ոմանք նույնիսկ ընկերություն են անում վերոհիշյալ կոռումպացվածների հետ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել