ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացելՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել, ինչը, փաստորեն, անուղղակիորեն հավաստում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե նա լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը և անցնում է ընդդիմության շարքերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեցին Հայաստանում Սիրիայի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Այնտեղից նաև հայտնեցին, որ ավելին առայժմ չեն կարող ասել, սակայն դեսպանության խորհրդականի՝ աշխատանքի չներկայանալն արդեն իսկ նշան է, որ նրա՝ ընդդիմության շարքերն անցնելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը:

Երեկ էլ «Լիբանանի ձայն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արաբական հանրապետության դեսպանության խորհրդականը հրաժարվել է պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել