Որոշ մարդիկ սիրում են մարդ արարածին բնորոշ թերությունները` նախանձը, ատելությունը, բամբասելը, չարախոսելը և այլն, «տեղայնացնել»` միամտորեն կարծելով, թե դրանք միայն մեր ժողովրդին են բնորոշ: Սեփական ժողովրդի նկատմամբ այսպիսի, իբր թե, «քննադատությունն» անընդունելի է, որովհետև մարդիկ ամբողջ աշխարհում նույնն են. ունեն նույն թերությունները: Ազգային ինքնախարազանումը ոչ մի օգուտ չի տալիս. ընդհակառակը` առաջացնում է ազգային թերարժեքության բարդույթ: Հանգիստ թողեք հայ ժողովրդին. մենք ոչ մեկից ոչ լավն ենք, ոչ էլ` վատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել