Երեկ նայում եմ Շանթ հեռուստաընկերության «X factor» երաժշտական նախագիծը և ու՜մ եմ տեսնում ժյուրիի անդամների կազմում՝ Էմմիին: Այո, այո, «Դո, Ռե, Մի»-ի Նադեժդա Սարգսյանի աղջկան: Գրողը տանի, այդ երբվանի՞ց երգից կիլոմետրերով հեռու աղջնակը սկսեց ուրիշների ձայնային տվյալները գնահատել: Էմմիին 2 բանի հետ եմ ասոցացնում. Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ»-ի ու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ չանցնելու: Վերջ: Ես ուրիշ բան ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել: Չէ, չնայած անկապ ղժղժոցով երգեր եմ լսել, ընդամենը:
Ի՞նչ ա ստացվում. եթե մամադ այդ ոլորտի մեջ ա, ու կապ չունի, որ դու այդ ոլորտում 0 ես, դու կդառնաս ժյուրիի անդամ, ու թքած, որ գիտակցում ես, թե մեկը լիներ՝ քեզ գնահատեր:
Մի խոսքով, ողբալի վիճակում են թե՛ հեռուստատեսությունը, թե՛ նման նախագծերը, որոնք արդեն զզվելի են դառնում ու վերածվում ավելի շուտ մարդկանց ծաղրուծանակի ենթարկելու հարթակի, քան երգ գնահատելու: Նայում ես, ու արդեն պարզ ա, որ իրեն, իր երաժշտական տվյալները հարգող մարդիկ ՉՊԵՏՔ է հանդես գան նման նախագծերում ու իրենց տվյալները հանձնեն Էմմի նման ժյուրիի անդամների գնահատմանը: 
Երկաթբետոնյա սկզբունք ա մեր շոուբիզնես կոչվածում. 2 երգ գրել տուր հայտնի երգ գրողների մոտ, որոնք դա գրում են խայտառակ սխալ հայերենով, 2 հատ թանկանոց տեսահոլովակ նկարիր, ու վերջ, դու պատրաստ ես և՛ ժյուրիի անդամ դառնալու, և՛ վաստակավոր արտիստի կոչմանը հավակնելուն: Դե իսկ եթե մայրիկդ կամ հայրիկդ այդ ոլորտում ինչ-ինչ միջոցներով ինչ-ինչ բաներին են հասել, ուրեմն համարիր քո կարիերան կայացած: Թքած, թե звуковик-ները քրտնքի մեջ չեն կորում՝ ձեր ղժղժոցից երգանման մի բան սարքելուց:

Հ.Գ. Չեմ զարմանա, որ մի օր էլ Վաչե Ամարյանին տեսնեմ ժյուրիի անդամների կազմում: Սպիտակցի Հայկոյին մեկ անգամ տեսել եմ՝ 2 աստղ նախագծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել