Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր Ձեզ համար տոնական և անմոռանալի օր է, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին:
Վստահ եմ, որ Ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես ընտանիքով և հայրենի հողով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով:
Իսկ այս տարին ինձ համար առավել քան հատկանշական էր ու բացառիկ անակնկալով լի:
Վերջին զանգի նախօրեին՝ հեռուստաընկերությունում իրականացվող նկարահանման ժամանակ, անակնկալ կերպով տաղավարում հանդիպեցի իմ դասղեկին՝ Գայանե Միխայելովնային:
Դժվարանում եմ նկարագրել այդ պահին ունեցած զգացողությունս և այն հիշողությունները, որը վերապրեցի:
Շնորհավորում եմ Ձեզ Ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ:
Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մաղթում Ձեզ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել