Հարգելի թամաշա անողներ, հանգիստ մնացեք, որևէ մեկի «պոռտը տեղը չեմ դնելու», ինչպես ինձ հորդորում եք ձեր փակ նամակներում, քանզի, եթե մարդու պոռտը ի ծնե տեղը չէ, այլևս որևէ մեկը, առավել ևս ես, դժվար թե օգնեմ նմանին: Իսկ սրտացավ մարդկանց, ևս մեկ անգամ շնորհակալություն:
Շատ ցավում եմ բոլոր այն չակերտավոր գործընկերներիս ու լրատվամիջոցների համար, ովքեր առիթը բաց չթողեցին հերթական հոգեկան հիվանդի ներվային նոպան «տիրաժավորելու» համար:
Ցավում եմ, որ մարդիկ չար-չար բաներ են գրում՝ կապ չունի, թե ում հասցեին: Մի գդալ սեր է պակասել մեզ, մի գդալ սեր: Սիրում եմ ձեզ բոլորիդ, անգամ ինձ առանց ճանաչելու ատողներիդ, քանզի ցավում եմ ձեզ համար: Ցավում եմ նաև ամեն պատեհ-անպատեհ առիթով ինձ մեղավոր տեսնելու մոլուցքով տառապողների ու անունս մշտապես զուր շահարկողների համար: Ձեզ կխաբեք, ձեր կողքիններին կհավատացնեք, մյուսների առջև կարդարանաք, բայց դե, վերևից նայողին` Ամենակարողին, դժվար թե մոլորեցնեք. ամեն ինչ տեսնում է, և ամեն ինչ գիտի, բոլորիդ մասին:
Հ.Գ. Մի առիթով մի շատ «հայրենասեր» երգչուհու եմ ասել, նույնն այժմ եմ կրկնում. գնացեք մոմ վառեք, որ տեսակով այսպիսին եմ, թե չէ, որ այն ամենը, ինչ գիտենք ձեր մասին և այն բոլորը, ինչ ունենք ձեռքի տակ, հրապարակեինք, հաստատ նվազագույնը բնակության վայրը կփոխեիք: 

Խղճում եմ ձեր երեխաներին, և հանուն նրանց ներողամիտ գտնվում. շարունակեք ապրել ձեր դիմակներով, և ձեռքներդ մեղվի փեթակը մի մտցրեք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել