Ցավոք, էսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր երկրում ընդդիմություն չկա, այսինքն՝ ֆորմալ առումով, միգուցե, կա… 
Կառավարություն ծրագրի քվեարկությանը չմասնակցելը հիմնավորելու համար պետք էր առնվազն փաստարկներ ներկայացնել, պատրաստվել էր պետք, իսկ էն, ինչ արեցին ընդդիմադիրներն ու այլընտրանքը պատասխանատվությունից խուսափելու պարզագույն ձև էր 
Ոչ մի բովանդակային ելույթ չկար
Իրեն թունդ ընդդիմադիր համարող պատգամավորներից մեկը Աստվաշնչից մեջբերումներ արեց ու ավանդույթի համաձայն՝ լղոզված տեքստ կարդաց «հանցագործ» իշխանությունների մասին 
Մյուսը պատմեց իր ընկերոջ կալբասի ցեխի ու տնտեսական սուղ հնարավորությունների պատճառով միջազգային շուկա դուրս չգալու հույժ կարևոր խնդրի մասին
Էն մեկն ասաց՝ հիմնավորում չկա… չենք ուզում չենք մասնակցում քվեարկությանը
Մյուսը լքեց խմբակցությունը՝ ծրագրին կողմ քվեարկելու համար
Մի վաստակավոր մուտիլովշիկ էլ փորձեց «կռիվ գցել» կառավարության ու իշխանության մյուս թևերի միջև: Մեկ ուրիշը նախորդ իշխանության թասիբին կանգնեց…
ու տենց…
քանի դեռ ընդդիմությունը էսպիսի մոտեցումովա ԱԺ գնալու՝ լղոզած, անլուրջ, Շմայսը հա էլ խմելուա ու գալու ԱԺ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել