Գորիսի ընտրությունները պետք է մի շատ կարևոր հետևության (իրականում բավականին ուշացած) հանգեցնեն: 
Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը բացառված է: Ելքը ընդամենը մեկն է` ցանկացած ընտրություն պետք է բոյկոտի ենթարկել: Ընտրություններին մասնակցելը օրինականացնում է գոյություն ունեցող ռեժիմը` ինչպես Ռաֆֆի Հովհանիսյանն օրինականացրեց Սերժ Սարգսյանին: 
Այսպիսով` առաջին քայլը ցանկացած տիպի ընտրության բոյկոտն է:
Երկրորդ քայլը` եթե հանրության որոշակի մասը հասունացել է դրա համար, այլընտրանքային կառույցների ձևավորումն է, որոնք հետագայում կփոխարինեն գոյություն ունեցեղ իշխանական կառույցներին: 
Եթե երկրորդ քայլի համար հանրությունը դեռ չի հասունացել, այնուամենայնից առաջին քայլը պետք է կատարել: Բոյկոտը պետք է լինի գիտակցված և նախորոք հայտարարված: Եվ դա պետք է սկսել Գորիսից: Սկզբնական փուլում ռեժիմը դրա վրա ուշադրություն չի դարձնի, սակայն հաջորդ փուլերում դա կաթվածահար կանի ռեժիմին
Դրա պատճառները մի քանիսն են, սակայն կնշեմ դրանցից ընդամենը մեկը:
Ռեժիմը ձևավորվում է ընտրությունների ժամանակ: Ռեժիմիյուրաքանչյուր անդամ ըստ ընտրությունների խախտման գործում ներդրած ջանքերի ստանում է իշխանության իր համարժեք բաժինը: Բոյկոտի ժամանակ ռեժիմը ներքին հարաբարությունների չափման միավորը ի չիք է դառնում: Դա բերում է նրանց կազմալուծմանը: Վերանում է ռեժիմի ձևավորման "արդարության" սկզբունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել