1. Ավստրիայի թանգարաններից մեկում կա պահասենյակ, ուր ցուցադրում են բոլոր ժամանակների տանջանքի գործիքները: Ավստրալիայի թանգարաններից մեկում ցուցադրում են տարբեր շշեր, իսկ Գերմանիայում կա քաղցրավենիքի թանգարան: Ճենապակե և կերամիկական նյութերից պատրաստված իրեր են ցուցադրվում շվեյցարական մի թանգարանում: Կանզասի մի թանգարանում ցուցադրվում են շնաձկան ատամների և ողնաշարի պատճեններ:
2. Գետաբերաններին վերագրվող Դելտա բառն առաջացել է հին Եգիպտոսից, ուր գետաբերանի մոտ Նեղոս գետը ճյուղավորվում է և ստանում եռանկյունաձև հունական այբուբելի դելտա տառի ձևը: Եգիպտոսի այդ հատվածը ժամանակին այդպես էլ կոչվել է:
3. Թութանհամոն փարավոնի ստորերկրյա դամբարանում հայտնաբերվել են բազկաթոռներ, ամաններ, գեղեցիկ սկիհներ, գույնզգույն նկարներ, ոսկեզօծ իրեր, 200 կգ ոսկի: Ոսկուց են եղել Թութանհամոնի սանհալները: Նրա մումիան նույնպես ոսկեպատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել